Քոչարյանական թատերախմբի ներկայացման արարը Zarkerak - Քոչարյանական թատերախմբի ներկայացման արարը
Zarkerak Zarkerak - Քոչարյանական թատերախմբի ներկայացման արարը
Քոչարյանական թատերախմբի ներկայացման արարը

Քոչարյանական թատերախմբի ներկայացման արարը

Հայաստանը  հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը - գործարար համաժողովը։ Հայաստանում են մոտ 3000 մասնակիցներ (74 երկրներից) այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ ու10 երկրի ֆինանսների նախարարներ։

Ու այսօր բոլորովին «պատահական», երկարատև դադարից հետո, կամ գուցե երկարատև խումհարից հետո, հայտնվեց Լավրովի Մարիան, որը սկսեց իրեն հատուկ ոճով քննադատել Հայաստան-Արևմուտք հարաբերությունները, իսկ «սրբազան» Գալստանյանն էլ իր փոքրաթիվ անհնազանդների բանակն ուղղորդեց Ազատության հրապարակ, «Օպերա»։  

Զախարովա-Գալստանյան տանդեմի հաշվարկը պարզ էր, ինչպես ասում են ռուսները՝ պարզ էր նույնիսկ «ոզնուն», հնարավորին չափ սասանել Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Զուգահեռ, մյուս «կիսագողական հոգևորականը», Աջապահյանը, հարցարզույցներ է տալիս և խոսում է եկեղեցական հողերն ու գյուղերը պետությունից վերցնելու և Եկեղեցուն վերադարձնելու մասին։

Սահմանազատման դեմ լոզունգով քայլողների իրական նպատակները պարզաջրվում է։ Քայլողներն իրականում կռիվ են տալիս ոչ թե պետության, այլ սեփական, իսկ ավելի ճիշտ իրենց հովանավորների ունեցվածքի «սահմանազատման» դեմ։ Այս մարդկանց համար այսօր սեղանին խաղարկվում է ոչ թե պետության, այլ սեփական հարստության ճակատագիրը։ Նրանք ցանկանում են կանգնեցնել ոչ թե պետության, այլ հարստության սահմանազատման գործընթացը։

Ռոբերտ Քոչարայնն իր պաշտոնավարման տարիներին Ազատության հրապարակը միշտ կոչում էր թատերական հարապարակ, և թերևս պատահական չէ, որ Քոչարյանի թատերախումբն այսօր հենց նրա «թատերական հրապարակում» է  ներկայացման արարը խաղում։ 

Մկրտիչ Իսրայելյան

15 Մայիս, 2024 17:29
Վեր