ԱԳՆ-ն անդրադարձել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը Zarkerak - ԱԳՆ-ն անդրադարձել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը
Zarkerak Zarkerak - ԱԳՆ-ն անդրադարձել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը
ԱԳՆ-ն անդրադարձել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը

ԱԳՆ-ն անդրադարձել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է.

Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների.

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: 

Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով։

15 Մայիս, 2024 21:09
Վեր