Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Բաքվի դատարանը մերժել է Zarkerak - Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Բաքվի դատարանը մերժել է
Zarkerak Zarkerak - Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Բաքվի դատարանը մերժել է
Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Բաքվի դատարանը մերժել է

Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Բաքվի դատարանը մերժել է

Բաքվի դատարանը քննել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ բողոքը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, որոշումը ընթերցվել է Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ։

Նշվում է, որ ըստ կայացված որոշման բողոքը չի բավարարվել։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց, պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն։

27 Մայիս, 2024 14:41
Վեր