Արցախը լուծարեցին, ժողովրդին բռնի տեղահանության, ունեզրկման մատնեցին, հիմա եկել՝ Հայաստա՞ն են փրկում. Աթանեսյան Zarkerak - Արցախը լուծարեցին, ժողովրդին բռնի տեղահանության, ունեզրկման մատնեցին, հիմա եկել՝ Հայաստա՞ն են փրկում. Աթանեսյան
Zarkerak Zarkerak - Արցախը լուծարեցին, ժողովրդին բռնի տեղահանության, ունեզրկման մատնեցին, հիմա եկել՝ Հայաստա՞ն են փրկում. Աթանեսյան
Արցախը լուծարեցին, ժողովրդին բռնի տեղահանության, ունեզրկման մատնեցին, հիմա եկել՝ Հայաստա՞ն են փրկում. Աթանեսյան

Արցախը լուծարեցին, ժողովրդին բռնի տեղահանության, ունեզրկման մատնեցին, հիմա եկել՝ Հայաստա՞ն են փրկում. Աթանեսյան

«Ողբերգություն չէ, երբ նայում-տեսնում-ճանաչում ես, որ Արցախի «հականիկոլականների» մեծամասնությունը նույնն է, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հանրապետության հրապարակում օրուգիշեր էր անում՝ գեթ մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի աչքին երեւալու համար, իսկ ում հաջողվում էր նրա ձեռքը մի վայրկյան սեղմել՝ Ստեփանակերտ էր վերադառնում հորթի հրճվանքից տրտնջի տալով»

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցադրում է արել հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ նշելով, որ այդպես պատահում է, բայց պարզ չէ նպատակը: 

«Շուրջ երկու տարի Ստեփանակերտում ասում էին՝  թող Արայիկը հեռանա, բոլոր հարցերը կլուծենք: Ստեփանակերտում պնդում էին, որ միակ ճանապարհը կոնսենսուս՝ մինուս Սամվել Բաբայան քաղաքական դասավորությունն է:

Հասան դրան, հասան Արայիկ Հարությունյանի հրաժարականին: Հնչեցին ողջույնի ճռճռան խոսքեր, համահայկական աջակցության խոստումներ: Քսան օրում երկիրը լուծարեցին, ժողովրդին բռնատեղահանության, մինչեւ վերջին թելն ունեզրկման մատնեցին: Հիմա եկել՝ Հայաստա՞ն են փրկում»,-գրել է Աթանեսյանը:

06 Հունիս, 2024 15:31
Վեր