Սկսում ենք ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու գործընթացը. Միրզոյան Zarkerak - Սկսում ենք ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու գործընթացը. Միրզոյան
Zarkerak Zarkerak - Սկսում ենք ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու գործընթացը. Միրզոյան
Սկսում ենք ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու գործընթացը. Միրզոյան

Սկսում ենք ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու գործընթացը. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք սկսում ենք ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու գործընթացը: Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՀՀ ՍԴ և ՍԴ-ի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի Սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք ԱԺ»,-Կառավարության նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը նախորդել էին ևս երկու շատ կարևոր փաստաթղթեր. «2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը և դրան զուգահեռ մնացած վերաբերելի փաստաթղթերի ստորագրումը: 2026 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղարի և իմ կողմից «ԹՐԻՓՓ իրականացման շրջանակ» վերնագրված փաստաթղթի ստորագրումը: Մենք ԹՐԻՓՓ-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար առջևում ունենք ևս երկու փաստաթուղթ, դա բաժնետերերի միջև պայմանագիրն է և կլինի արդեն ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը: Համաձանագրի կնքմամբ արձանագրվում է, որ ՀՀ-ն և ԱՄՆ-ն նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային փոխադրումների զարգացման, տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով ամրապնդել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը: Այս համաձայնագիրն ամբողջությամբ համահունչ է և իրականացվում է ՀՀ-ի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ»:

Միրզոյանը նաև նշեց, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կստանա կառուցապատման իրավունք. «Այս իրավունքը կգործի նախնական 49 տարով, այս ժամկետում ընկերությունում բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսոը, ՀՀ-ին՝ 26 տոկոսը: Այս նախնական ժամկետի լրանալուց հետո կողմերի համաձայնությամբ հնարավորություն կա երկարացնել համագործակցությունը և ժամկետը ևս 50 տարով, այս պարագայում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ըկերության բաժնեմասերի 49 տոկոսը: ՀՀ-ն կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝ անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն վերահսկողություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե, պետական տեղեկատվական համակարգեր, պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն»:

16 Հուլիս, 2026 11:51
Վեր