Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը Zarkerak - Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
Zarkerak Zarkerak - Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը

Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը

Մարտի 27-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳՆ ռազմավարական հարցերով նորանշանակ պետքարտուղար Անա Քրիստինա Տինկայի հետ։

Ռումինիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու բարեկամ երկրների հարաբերություններում առկա դրական դինամիկան` հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։ Այս համատեքստում ընդգծվել է բոլոր մակարդակներով երկխոսության շարունակական աճի, ինչպես նաև տարբեր ոլորտներում միջգերատեսչական համագործակցության ակտիվացման կարևորությունը։

28 Մարտ, 2024 22:09
Վեր