ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել Zarkerak - ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել
Zarkerak Zarkerak - ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 11:50-ի սահմաններում, Նյու Մեքսիկոյում վթարի է ենթարկվել Հոլոման ավիաբազայի մոտ՝ White Sands ազգային պարկի մոտակայքում։

Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքին։

Ինքնաթիռում միակ մարդն օդաչուն է եղել, ով բարեհաջող ցած է նետվել և բուժօգնություն է ստանում։ Նրա վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան։

Տեղի իշխանությունները նախազգուշացրել են ինքնաթիռից վնասակար քիմիական նյութերի հնարավոր արտանետման մասին և խորհուրդ են տվել հեռու մնալ դեպքի վայրից։ Միջադեպի պատճառով White Sands Park-ի մի մասը փակ է եղել հանրության համար։

Վթարի պատճառները չեն նշվում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ սա F-16 կործանիչների երրորդ վթարն է վերջին կես տարում։

01 Մայիս, 2024 13:14
Վեր