ՔՊ-ից արձագանքել են Ալիևի՝ Խոջալուի ցեղասպանությունը ճանաչելու պահանջին Zarkerak - ՔՊ-ից արձագանքել են Ալիևի՝ Խոջալուի ցեղասպանությունը ճանաչելու պահանջին
Zarkerak Zarkerak - ՔՊ-ից արձագանքել են Ալիևի՝ Խոջալուի ցեղասպանությունը ճանաչելու պահանջին
ՔՊ-ից արձագանքել են Ալիևի՝ Խոջալուի ցեղասպանությունը ճանաչելու պահանջին

ՔՊ-ից արձագանքել են Ալիևի՝ Խոջալուի ցեղասպանությունը ճանաչելու պահանջին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի։

«Այդ թեման, բնականաբար, քննարկման ենթակա չէ», - «Ազատության» եթերում հայտարարել է Հովհաննիսյանը։

«Իհարկե, մթնոլորտի որոշակի լավարկում ունենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում էլ, խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունում էլ, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ ապակառուցողական, նաև ուլտիմատումներ են հնչում։ Դրա համար մենք չպետք է գերագնահատենք իրավիճակը, ոչ էլ թերագնահատենք ընկճվելու աստիճանի։ Ունենք հաջողություններ, ձեռքբերումներ. Տավուշում սահմանագծման արդյունքում մենք Ադրբեջանից վերցրել ենք Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը, պատրվակը»,- ասել է նա։

29 Մայիս, 2024 17:43
Վեր