ՀՀ-ի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ 2023-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ավելի քան 21%-ով. Պապոյան Zarkerak - ՀՀ-ի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ 2023-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ավելի քան 21%-ով. Պապոյան
Zarkerak Zarkerak - ՀՀ-ի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ 2023-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ավելի քան 21%-ով. Պապոյան
ՀՀ-ի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ 2023-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ավելի քան 21%-ով. Պապոյան

ՀՀ-ի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ 2023-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ավելի քան 21%-ով. Պապոյան

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Գևորգ Պապոյանն առաջարկել է չինական ընկերություններին դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում ներգրավվելու հնարավորությունը։

 

Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։

 

29 Մարտ, 2024 13:38
Վեր