Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առթիվ քրեական վարույթ է հարուցվել. 7 անձ ձերբակալվել է Zarkerak - Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առթիվ քրեական վարույթ է հարուցվել. 7 անձ ձերբակալվել է
Zarkerak Zarkerak - Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առթիվ քրեական վարույթ է հարուցվել. 7 անձ ձերբակալվել է
Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առթիվ քրեական վարույթ է հարուցվել. 7 անձ ձերբակալվել է

Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առթիվ քրեական վարույթ է հարուցվել. 7 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել երեկ Ծիծեռնակաբերդ Աննա Հակոբյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Ապրիլի 24-ին Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնեցին ՔԿ-ից։

ՔԿ-ի փոխանցմամբ` նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Որոշումներ են կայացվել վերոնշյալ արարքներն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։


 

25 Ապրիլ, 2024 12:54
Վեր