Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը. Հասմիկ Հակոբյան Zarkerak - Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը. Հասմիկ Հակոբյան
Zarkerak Zarkerak - Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը. Հասմիկ Հակոբյան
Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը. Հասմիկ Հակոբյան

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը. Հասմիկ Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը:

«Մեզ համար շատ կարևոր ձեռքբերում էր, երբ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը գրավոր կերպով պայմանավորվեցին, որ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու:

Սակայն կարճ ժամանակ անց Ալիևը սկսեց հերքել պրահյան պայմանավորվածությունները, քանի որ դա փաստացի արձանագրումն է Հայաստանի տարածքային ամբողջականության։

Մեդիամանիպուլյացիայի «զոհ» մեր քաղաքացիներին հավաստիացնում են, թե «Տավուշից գյուղեր են հանձնում»։ Ճիշտ է, բոլոր հնարավոր միջոցներով և դեպքերում հերքում ենք այս կեղծ թեզը, բայց ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի քառակուսի չի «հանձնվելու», այլ վերը նշված հռչակագրի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ ունենալու են պետական սահմանի սահմանազատված հատված։

Իսկ այսօրվա իրավիճակում, երբ չկա սահմանագծված պետական սահման, մենք փաստացի գտնվում ենք պատերազմի սպառնալիքի տակ։

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը»,- գրել է պատգամավորը:

 

20 Ապրիլ, 2024 13:27
Վեր