Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան Zarkerak - Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան
Zarkerak Zarkerak - Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան
Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան

Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԺ պետաիրավական հանձնաժողովում դատախազության 2023 թվականի հաղորդման քննարկման ժամանակ մի քանի կարևոր հարց եմ ուղղել գլխավոր դատախազին: Քանի որ գլխավոր դատախազը իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան, առանձին գրառումով կտեղադրեմ իմ գրավոր հարցումները և դրանց պատասխանները, որպեսզի մեր քաղաքացիներին և ԶԼՄ-ներին պարզ դառնա, թե այդ ինչն էր այդքան անհասկանալի գրությունների մեջ:

Մեկ ուրիշ գրառումով էլ կտեղադրեմ ձերբակալությունների և կալանավորումների վիճակագրությունը, որի վերաբերյալ թեև պարզաբանումներ տրվեցին, բայց դրանք ոչ մի կերպ բավարար չէին կարող համարվել ինձ համար:

Նաև պատասխան չհնչեց որոշ հարցերի խոշտանգումների (այդ թվում կոնկրետ դեպքով) և օրենքի առաջ բոլորի հավասարության վերաբերյալ, հուսամ՝ դրանց էլ լիագումարում անդրադարձ կլինի»:

29 Ապրիլ, 2024 13:12
Վեր