Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցներին Zarkerak - Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցներին
Zarkerak Zarkerak - Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցներին
Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցներին

Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցներին

Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում Սևան քաղաքում մեկնարկել է առաջին մարզային դասընթացը՝ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների համար: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են Ազդարարման համակարգին, դրան վերաբերող օրենսդրական կարգավորումներին, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

 


Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին:
Դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ Արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ ջանքերով:


Արդարադատության նախարարությունը կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ազդարարման համակարգի դերն ու նպատակ հետապնդելով հասարակության իրազեկվածության բարձրացման միջոցով նպաստելու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ամրապնդմանը և դրա դեմ պայքարը դարձելու հասարակության արժեհամակարգի մաս, ինչպես նաև քաղաքացիների մեջ ձևավորվելու կոռուպցիան անձնապես մերժելու վարքագիծ՝ ձեռնարկել է Ազդարարման համակարգի իրազեկման մեկամյա արշավ:


Իրազեկման միջոցառումների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:

30 Ապրիլ, 2024 16:37
Վեր