«Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»… Zarkerak - «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»…
Zarkerak Zarkerak - «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»…
«Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»…

«Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»…

«Պատգամավորը չպետք է հարձակվի լրագրողի վրա»։ Այս մասին օրեր առաջ ասել է «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, երբ նույն լրատվամիջոցի լրագրողը բավական տհաճ ոճով «հարցախեղդ» էր արել ՔՊ պատգամավորի։ Անխոս, պատգամավորը, և ցանկացած պետական պաշտոնյա, չպետք է հարձակվի լրագրողի վրա, եթե հարձակման առիթ չի տվել հենց լրագրողը։ Սակայն, այս դեպքում կարող ենք ասել նաև «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»… 

Իրականում, այստեղ հարցն այլ հարթությունում է։ Պատգամավորի կողմից լրագրողի նկատմամբ «հարձակման» մասին խոսում է մեկը, որը միայն աղաղակող հայտարարություններ է անում այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է իր անձնական մեդիայի աշխատակցին, իսկ երբ լրագրողի վրա հարձակվում է Ռոբերտ Քոչարյանի որդու թիկնապահը, Արամ Աբրահամյանը լռում է։

Արամ Աբրահամյանը, բնականաբար, լռելու առիթ գուցե ունի։ Մարդը, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, երբ խոսքի ազատությունը բառի ուղիղ իմաստով գնդակահարվում էր, միաժամանակ հաղորդումներ էր վարում բոլորովին հակասական քաղաքական հայացքներ ունեցող մի քանի լրատվականներում։ Եվ հարց էր ծագում՝ ո՞նց է ստացվում, որ իբր ընդդիմադիր հայացքներ ունեցող խոսքի ազատության ջահակիր և իբր ազատ խոսքի տեր մարդը կարողանում է միևնույն ժամանակ հայտնվել և Քոչարյանի կողմից  հետապնդվող, և Քոչարյանի կողմից վերահսկվող լրատվամիջոցում։

Այսօր շատերի համար սա գուցե զարմանալի թվա, մինչդեռ ոլորտի հնաբնակները թերևս չեն ժխտի, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք նման աճպարարություն հնարավոր էր անել միայն մի դեպքում, եթե դառնում ես Քոչարյանի խամաճիկը։

Այսօր Ռոբերտ Քոչարյանի որդու թիկնապահը բառի ուղիղ իմաստով հարձակվել է լրագրողի վրա։ Մեդիադաշտի «ռահվիրա» Արամ Աբրահամյանը դեռ լռում է։

Արամ Քոչարյան

30 Ապրիլ, 2024 18:13
Վեր