«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած անշարժ գույքը դասական աճուրդով մասնավորեցնելու ժամկետը կերկարաձգվի Zarkerak - «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած անշարժ գույքը դասական աճուրդով մասնավորեցնելու ժամկետը կերկարաձգվի
Zarkerak Zarkerak - «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած անշարժ գույքը դասական աճուրդով մասնավորեցնելու ժամկետը կերկարաձգվի
«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած անշարժ գույքը դասական աճուրդով մասնավորեցնելու ժամկետը կերկարաձգվի

«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած անշարժ գույքը դասական աճուրդով մասնավորեցնելու ժամկետը կերկարաձգվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշեց երկարաձգել «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած անշարժ գույքը դասական աճուրդով մասնավորեցնելու ժամկետը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին թույլատրվել է իր տնօրինության «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած՝ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղ, Գործարանային փողոց թիվ 4 հասցեում գտնվող՝ 1106.68 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.95 հա մակերեսով հողամասը, ջրագիծը և տրանսֆորմատորը՝ որպես մեկ գույքային միավոր մասնավորեցնել դասական աճուրդով:

Պետգույքի կառավարման կոմիտեին հանձնարարվել է Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, սակայն ոչ շուտ 2024 թվականի հունիսի 1-ից, կազմակերպել և անցկացնել երկու էլեկտրոնային աճուրդ:

Էլեկտրոնային աճուրդների համակարգի ծրագրային կոդի թերությունների հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով համակարգի գործարկումը մինչ օրս հնարավոր չի եղել պատշաճ կերպով իրականացնել։ Նշված խնդիրները հնարավոր կլինի վերացնել մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը, որից հետո հնարավոր կլինի կազմակերպել էլեկտրոնային աճուրդներ:

Այս նախագծով նախատեսվում է ժամկետի մասով կատարել փոփոխություն, համաձայն որի եռամսյա ժամկետը փոխարինել ութամսյա ժամկետով։

25 Հուլիս, 2024 12:37
Վեր