Նայեք՝ օլիգարխի մերձավոր հարազատներն ինչ-որ մեկին տելեվիզոր տալի՞ս են, եթե ոչ, դուք էլ ձեր ծծկեր երեխայի մասին մտածելով՝ չտաք. Ալեքսանյան Zarkerak - Նայեք՝ օլիգարխի մերձավոր հարազատներն ինչ-որ մեկին տելեվիզոր տալի՞ս են, եթե ոչ, դուք էլ ձեր ծծկեր երեխայի մասին մտածելով՝ չտաք. Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Նայեք՝ օլիգարխի մերձավոր հարազատներն ինչ-որ մեկին տելեվիզոր տալի՞ս են, եթե ոչ, դուք էլ ձեր ծծկեր երեխայի մասին մտածելով՝ չտաք. Ալեքսանյան
Նայեք՝ օլիգարխի մերձավոր հարազատներն ինչ-որ մեկին տելեվիզոր տալի՞ս են, եթե ոչ, դուք էլ ձեր ծծկեր երեխայի մասին մտածելով՝ չտաք. Ալեքսանյան

Նայեք՝ օլիգարխի մերձավոր հարազատներն ինչ-որ մեկին տելեվիզոր տալի՞ս են, եթե ոչ, դուք էլ ձեր ծծկեր երեխայի մասին մտածելով՝ չտաք. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հատկապես Լատինական Ամերիկայում կամ այլ աշխարհամասերում, որտեղ նարկոթրաֆիքի ու նարկոբանդաների մեծ կոնցենտրացիա կա, այնտեղ ընդունված մի բան կա, որ կանայք՝ որպես առավել խոցելի խումբ, հաճախ օգտագործվում են որպես նարկոթրաֆիքի միջոց: Օրենքը հաճախ, մարդասիրական իրավունքից ելնելով, կանանց նկատմամբ ավելի մեղմ է վարվում: Հիմա ցավոք մենք այդ լատինամերիկյան նարկոկարտելներին բնորոշ գործելաոճը կարծես տեսնում ենք Հայաստանում քաղաքական ուժերի կողմից, երբ օրինակ՝ հղի կանանց, ծծկեր երեխա ունեցող կանանց ստիպում են ընտրակաշառք բաժանել կամ ընտրակաշառքի թրաֆիքն են փորձում նրանց միջոցով իրականացնել»,-ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ Ալեքսանյանը նշեց. «Մենք՝ որպես պետություն, ՆԳՆ-ն իրազեկման ակցիաների տեսանկյունից, թեկուզ նախաքննական փուլում այս առումով համապատասխան քայլեր կատարո՞ւմ է: Արդյոք մենք պատրաստ ենք այս նարկոկարտելներին բնորոշ գործելաոճից պաշտպանել մեր կանանց»:

Սարգսյանը նշեց, որ երկու հարթությունում է աշխատանքը դիտարկվում. «Առաջինը՝ իրավապահ համակարգի ռեակցիան այդպիսի դեպքերը բացահայտելու տրամաբանության մեջ, որովհետև ՀՀ-ում չի կարող լինել այնպիսի մի հանցագործություն, որը հատկապես, եթե առնչվում է ընտրական պրոցեսներում տարբեր հանցագործություններին, դրանք դուրս մնան մեր տեսադաշտից և տարբեր մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքերը դիտարկենք ու չգնանք դրանց հետևից, դա բացառվում է: Ամբողջ իրավապահ համակարգը գիտի, որ եթե կա հանցագործության դրվագ, դրանց հետևից մենք գնալու ենք մինչև վերջ՝ անկախ նրանից, թե ում մասին խոսքը կլինի: Երկրորդը՝ հաճախ նկատում ենք, որ խոցելի խմբերին օգտագործում են տարբեր հանցագործությունների կազմակերպման համար, ուզում եմ կոչ անել բոլոր այն անձանց, ովքեր մոլորության մեջ գտնվելով ներգրավվել են տարբեր հանցագործությունների կազմակերպման մեջ, բայց կես ճանապարհից որոշել են հետ գալ ու համագործակցել իրավապահ համակարգի հետ, իրավապահ համակարգը միշտ պատրաստ է տվյալ անձանց հետ հաղորդակցությունը շարունակելու»:

Վահագն Ալեքսանյանն էլ նկատեց. «Սիրելի՛ կանայք, նույնիսկ եթե հղի եք կամ ծծկեր երեխա ունեք ու ձեզ պարտադրում են ինչ-որ հանցագործության մեջ մտնել, նայեք արդյոք այդ պարտադրողների ընտանիքի անդամներն իրենք այդ բանն անում են, թե չէ, օրինակ՝ ինչ-որ մի օլիգարխ կուսակցություն է բացել, նայեք՝ նրա մերձավոր հարազատները՝ որդին, եղբայրը, եղբոր տղան ինչ-որ մեկին տելեվիզոր տալիս են, թե չէ, եթե չեն տալիս, ցանկալի է դուք էլ ձեր ծծկեր երեխայի մասին մտածելով չտաք, որովհետև ակնհայտորեն ձեզ փուռն են տալիս, որպեսզի իրենց ընտանիքի անդամներից ոչ մեկին դա չկպնի»:

16 Ապրիլ, 2026 13:53
Վեր