Եկել, հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ չի ստացվելու, դատվելու եք բոլորդ․ Հովհաննիսյան Zarkerak - Եկել, հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ չի ստացվելու, դատվելու եք բոլորդ․ Հովհաննիսյան
Zarkerak Zarkerak - Եկել, հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ չի ստացվելու, դատվելու եք բոլորդ․ Հովհաննիսյան
Եկել, հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ չի ստացվելու, դատվելու եք բոլորդ․ Հովհաննիսյան

Եկել, հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ չի ստացվելու, դատվելու եք բոլորդ․ Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքին և հրապարակված նոր ձայնագրությանը:

Հովհաննիսյանը ընդգծել է՝ ընտրակաշառքի ցանկացած դեպք բացահայտվելու է։ Պատասխանատվություն է կրելու և՛ ընտրակաշառք տվողը, և՛ բաժանողը։

Նա սոցցանցի իր էջում ձայնագրությունից հատվածներ է հրապարակել, որում կաշառք տվողները վիրավորական արտահայտություններ են անում այն մարդկանց հասցեին, որոնց գումար են տվել։

«Նկատե՞լ եք, թե ինչպես են հայհոյում ընտրակաշառք բաժանողները ընտրակաշառք վերցնողներին»,- հարցնում է Հովհաննիսյանը՝ հավելելով․ «Եկել ու հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը, չի ստացվելու, դատվելու եք բոլորդ»։

 

16 Ապրիլ, 2026 19:45
Վեր