Քաղաքացին տհաճությամբ էր գնում ընտրատեղամաս, որովհետև իր քվեն նետում էր քվեատուփը, առավոտյան տեսնում էր՝ այնպիսին չի, ինչպիսին նշել էր. Արշակյան Zarkerak - Քաղաքացին տհաճությամբ էր գնում ընտրատեղամաս, որովհետև իր քվեն նետում էր քվեատուփը, առավոտյան տեսնում էր՝ այնպիսին չի, ինչպիսին նշել էր. Արշակյան
Zarkerak Zarkerak - Քաղաքացին տհաճությամբ էր գնում ընտրատեղամաս, որովհետև իր քվեն նետում էր քվեատուփը, առավոտյան տեսնում էր՝ այնպիսին չի, ինչպիսին նշել էր. Արշակյան
Քաղաքացին տհաճությամբ էր գնում ընտրատեղամաս, որովհետև իր քվեն նետում էր քվեատուփը, առավոտյան տեսնում էր՝ այնպիսին չի, ինչպիսին նշել էր. Արշակյան

Քաղաքացին տհաճությամբ էր գնում ընտրատեղամաս, որովհետև իր քվեն նետում էր քվեատուփը, առավոտյան տեսնում էր՝ այնպիսին չի, ինչպիսին նշել էր. Արշակյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՀՀ պատմության ընթացքում երբևէ պետությունն այնքան մոտ չի եղել իր քաղաքացուն, իր ժողովրդին, քան այժմ: Երբևէ ենթակառուցվածքներն այնքան հասանելի չեն եղել Հայաստանի ամենահեռավոր գյուղին, համայնքին, երբևէ ավիացիան այնքան մատչելի չի եղել, այնքան մոտիկ չի եղել Հայաստանին, աշխարհն այնքան մոտիկ չի եղել  յուրաքանչյուր ցանկացողին, ով ցանկանում է այցելել Եվրոպա, Միջին Արևելք, ԱՊՀ երկրներ: Ենթակառուցվածքների տեսանկյունից նույնիսկ ՀԷՑ-ը երբեք այնքան մատչելի չի եղել, այնքան մոտիկ չի եղել իր քաղաքացիներին, որքան հիմա է»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Ըստ Արշակյանի՝ երբ խոսում ենք պետության մասին, առաջին հերթին, նաև իրավական պետության նկատի ունենք. «Պարեկների աշխատանքն այսօր դժվար է գերագնահատելը, որովհետև կարծում եմ՝ մեր քաղաքացիներն իրենց ամենօրյա շփումների ժամանակ փաստում են, որ երբեք պարեկները, ոստիկաններն այդքան մոտիկ չեն եղել իրենց կարիքների բավարարմանը: Այն ժամանակներում, երբ մարդիկ խուսափում էին փողոցում ոստիկանների հանդիպելիս, ճանապարհներին խուսափում էին պետավտոտեսուչի հանդիպելիս, այսօր արդեն կարելի է արձանագրել՝ նրանց միայն մոտենում են օգնելու նախապայմանով և մարդիկ ուղղակի հաճույք են զգում՝ շփվելով իրենց պետության ներկայացուցիչների հետ: Առողջապահությունը երբեք այդքան մոտիկ չի եղել ընտանիքներին, տարիքով մեծերին փորձում ենք ուղղորդել առողջապահության համակարգ, հաճախ դա մեզ մոտ չի ստացվում, բոլորը թողնում են՝ դանակը հասնում է ոսկորին, նոր են գնում, բայց իրականությունն այն է, որ մարդիկ ուղղակի չէին ցանկանում իրենց ընտանիքներին նեղություն տալ և չէին ուզում իրենց ընտանիքից հացը կտրել իրենց առողջական՝ նույնիսկ կրիտիկականի հասնող խնդիրները լուծելու համար»:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ նույնիսկ միջին տարիքի մարդիկ, ում հասանելի է պարտադիր ապահովագրությունը, դիմում են իրենց անընդհատ հետաձգած առողջական խնդիրները լուծելու համար. «Պետությունը երբեք այդքան մոտիկ չի եղել ռազմարդյունաբերողներին: Ռազմաարդյունաբերական համալիրին տրված հարյուրավոր միլիոն դոլարների պատվերները երբեք այսքան մեծ ծավալով չեն եղել: Այս հարցերը ֆունդամենտալ ազդեցություն ունեն ՀՀ կայացման համար: Երբեք ՀՀ-ն, Կառավարությունն այդքան մոտ չի եղել տնտեսվարողներին, որքան հիմա: Մենք ամեն ընտրության օր արթանանում էինք սթրեսով լի, անհանգստությամբ լի էին մինչև 2018 թվականը: Մեր հանրապետության քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը տհաճությամբ էր գնում ընտրատեղամասեր, որովհետև դրանց դիմաց, ներսը տարատեսակ ընտրական օրերին խուլիգանական խմբերի և  բակային հեղինակությունների խմբեր էին կուտակվում, քաղաքացին իր քվեն նետում էր քվեատուփը, առավոտյան արթնանում տեսնում էր՝ իր քվեն այնպիսին չի, ինչպիսին ինքը նշել էր և ստիպված էր լինում դուրս գալ փողոց: Այսօր այլևս դրա կարիքը չկա, այսօր քաղաքացին  մտնում է ընտրատեղամաս, ամեն ինչ հանգիստ է, թափանցիկ է՝ մտքում ունենալով միանշանակ մեկ պատկեր, այն քվեաթերթիկը, որն ինքը նետելու է քվեատուփի մեջ, որոշիչ է լինելու ՀՀ ապագայի, իր ապագայի և քաղաքական համակարգի ձևավորման համար»:

16 Ապրիլ, 2026 16:53
Վեր