Քո պես կոռուպցիոներ չկա Հայաստանում, Սերժից, Ռոբերտից բեթար ես եղել. Միքայելյանը՝ Ղազարյանին Zarkerak - Քո պես կոռուպցիոներ չկա Հայաստանում, Սերժից, Ռոբերտից բեթար ես եղել. Միքայելյանը՝ Ղազարյանին
Zarkerak Zarkerak - Քո պես կոռուպցիոներ չկա Հայաստանում, Սերժից, Ռոբերտից բեթար ես եղել. Միքայելյանը՝ Ղազարյանին
Քո պես կոռուպցիոներ չկա Հայաստանում, Սերժից, Ռոբերտից բեթար ես եղել. Միքայելյանը՝ Ղազարյանին

Քո պես կոռուպցիոներ չկա Հայաստանում, Սերժից, Ռոբերտից բեթար ես եղել. Միքայելյանը՝ Ղազարյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցողը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է:

Քննարկման ընթացքում նշվել է, որ ընդդիմության ներկայացուցիչները քննադատելու փոխարեն կարող են նկատել ու տեսնել կատարվող աշխատանքները, համեմատել կրթության ու ռազմական ոլորտում նախկինում առկա կոռուպցիոն մեխանիզմների հետ:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կոռուպցիայի և կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյաների մասին խոսելիս ձեռքով ցույց է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ուղղությամբ:

«Էդ ի՞նձ ես ցույց տալիս»,- վրդովվել է Միքայելյանն ու շարունակել. «Քեզնից կոռուպցիոներ չկա, սաղից բեթար էիր, Սերժից, Ռոբերտից բեթար ես եղել»,- հավելել է Միքայելյանը:

16 Նոյեմբեր, 2026 12:58
Վեր