Երանոսում «Մերսեդես»-ը բախվել է «ՎԱԶ 2121»-ին և հեղուկ գազի լիցքավորման կայանին․ կա վիրավոր Zarkerak - Երանոսում «Մերսեդես»-ը բախվել է «ՎԱԶ 2121»-ին և հեղուկ գազի լիցքավորման կայանին․ կա վիրավոր
Zarkerak Zarkerak - Երանոսում «Մերսեդես»-ը բախվել է «ՎԱԶ 2121»-ին և հեղուկ գազի լիցքավորման կայանին․ կա վիրավոր
Երանոսում «Մերսեդես»-ը բախվել է «ՎԱԶ 2121»-ին և հեղուկ գազի լիցքավորման կայանին․ կա վիրավոր

Երանոսում «Մերսեդես»-ը բախվել է «ՎԱԶ 2121»-ին և հեղուկ գազի լիցքավորման կայանին․ կա վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 10:45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Երանոս բնակավայրի վարչական տարածքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեղուկ գազալցակայանում կայանված ու լիցքավորվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ապա հեղուկ գազի լիցքավորման սարքին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, իսկ գազալցակայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

16 Նոյեմբեր, 2026 13:34
Վեր