Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արշակ Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ։
Արշակ Վարոսի Կիրակոսյանի կենսագրությունը
Ծնվել է 1990 թվականի հունիսի 12-ին Էջմիածնի շրջանի Լուսագյուղ գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2025-2026թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, ապա վարչության պետի տեղակալ,
2023-2025թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ,
2021-2023թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ, ապա ՀԿԳ ավագ քննիչ,
2018-2020թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա ՀԿԳ քննիչ,
2016-2018թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ, ապա ավագ քննիչ,
2015-2016թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչ,
2013-2015թթ.-ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի կազմվերլուծական բաժանմունքի տեսուչ,
2012-2013թթ.-ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ,
V-XII.2012թ.-ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ,
2011-2012թթ.-ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ոստիկանության տեղամասային տեսուչ։
Կրթություն
2011 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:


