Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի դեպի Հրազդան և Ծաղկաձոր տանող ոլորապտույտ հատվածում՝ կամրջի հարևանությամբ, «Jeep», «Opel» և «Gaz-24-10» մակնիշի ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, բախվել են 4 ձիերի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ բախման հետևանքով 3 հոգի, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են՝ տատը, պապն ու թոռը, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
Բախման հետևանքով 4 ձիերն էլ սատկել են։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, վիրավորների և ձիերի տերերի ինքնությունները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավելի քան 17 ժամ է՝ ձիերի մարմիններն ընկած են ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, մինչդեռ պետք է շատ արագ հայտնվեն տերերը, կան դրանք թաղեն։

