Հորդանանում եկեղեցու վրա հարձшկման համար 3 անձ մшհվան է դատապшրտվել Zarkerak - Հորդանանում եկեղեցու վրա հարձшկման համար 3 անձ մшհվան է դատապшրտվել
Zarkerak Zarkerak - Հորդանանում եկեղեցու վրա հարձшկման համար 3 անձ մшհվան է դատապшրտվել
Հորդանանում եկեղեցու վրա հարձшկման համար 3 անձ մшհվան է դատապшրտվել

Հորդանանում եկեղեցու վրա հարձшկման համար 3 անձ մшհվան է դատապшրտվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հորդանանում դատարանը կիրակի օրը մահապատժի է դատապարտել երեք տղամարդու՝ անցած ամիս եկեղեցու վրա կատարված արյունալի հարձակման համար, որի հետևանքով, վերջին տվյալներով, 9 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել: Դատապարտյալները կախաղան կբարձրացվեն:

Հոկտեմբերի 23-ին զինված անձինք հարավային Կարակ նահանգի Համուդ գյուղում հունական եկեղեցու ուղղությամբ կրակ էին բացել հուղարկավորության արարողության ժամանակ: Ըստ իշխանությունների՝ հորդանանցի երկու եղբայրները և նրանց ազգականը փախուստի էին դիմել հարձակումից հետո, երեք օր անց կալանավորվել: Նրանք, ըստ իշխանությունների, իսլամիստական գաղափարախոսության կոշտ գծի հետևորդներ են:

Դատարանն այդ անձանց մեղավոր է ճանաչել մահվան հանգեցրած ահաբեկչական հարձակման, զենքի հետ կապված հանցագործությունների, ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով դավադրության և ահաբեկչական կազմակերպության գաղափարները քարոզելու հոդվածներով:

Ի նշան զոհվածների ընտանիքների հետ համերաշխության՝ թագավորությունում չեղարկվել են Սուրբ Ծնունդի տոնակատարությունները, նաև փոխանցում է France-Presse լրատվական գործակալությունը:

15 Նոյեմբեր, 2026 20:20
Վեր