Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր յՀայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետ։
Հայկի առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ երկրորդում Հայկը պարտություն է կրել։
Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է Գ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։
8 պարտիաներից հետո Գ խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անիշ Գիրին։ Հայկ Մարտիրոսյանը գտնվում է 3-րդ հորիզոնականում։
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Ուզբեկստանը ներկայացնող գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։
Արոնյանի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
Լևոն Արոնյանն ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։
8 պարտիաներից հետո Ա խմբի առաջատարն է Ալիռեզա Ֆիրուզջան։ Լևոն Արոնյանը գտնվում է 4-րդ հորիզոնականում։
9-րդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։
Հայկ Մարտիրոսյանը կմրցի Աբհիմանյու Միշրայի, իսկ Լևոն Արոնյանը՝ Ալիռեզա Ֆիրուզջայի հետ։


