Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցը հրավիրում է միանալու իր շարքերը։
Եթե ակտիվ ես, նախաձեռնող և հետաքրքրված հանրային ու քաղաքական կյանքով, ապա միացի՛ր մեր թիմին։
Երիտասարդական կառույցի շրջանակում հնարավորություն կունենաս մասնակցելու տարբեր ծրագրերի, քննարկումների և նախաձեռնությունների, ձեռք բերելու նոր գիտելիքներ ու հմտություններ, ծանոթանալու համախոհ երիտասարդների հետ և քո ներդրումն ունենալու երկրի զարգացման գործում։
Մենք հավատում ենք երիտասարդների ներուժին, նոր գաղափարներին և ակտիվ մասնակցության կարևորությանը։
Միացի՛ր մեր թիմին և՛ տեր կանգնիր Իրական Հայաստանին։

