Բուլղարիան այլևս չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. Ռադև Zarkerak - Բուլղարիան այլևս չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. Ռադև
Zarkerak Zarkerak - Բուլղարիան այլևս չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. Ռադև
Բուլղարիան այլևս չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. Ռադև

Բուլղարիան այլևս չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. Ռադև

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բուլղարիան այլևս չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը՝ հայտարարել է երկրի վարչապետ Ռումեն Ռադևը։ Նա հավելել է, որ Բուլղարիան Ուկրաինային զենք և զինամթերք չի մատակարարի բանակային պաշարներից։

Ռադևի խոսքով՝ Բուլղարիայի նկատմամբ ներկայումս գործում է բյուջեի չափազանց մեծ դեֆիցիտի ընթացակարգ։ Երկիրը նաև դժվարությունների է հանդիպում իր պահուստների հետ կապված, ուստի ներկա պայմաններում չի կարող ֆինանսական միջոցներ տրամադրել։

Չնայած դրան՝ ինչպես նշել է վարչապետը, Բուլղարիան չի խոչընդոտի ԵՄ անդամ մյուս պետություններին ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որոշումների կայացման հարցում։ Միևնույն ժամանակ, Բուլղարիան պատրաստ է քննարկել մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն միջոցների օգտագործումը բացառապես հումանիտար կարիքների, էլեկտրաէներգիայի ապահովման և բժշկական օգնության համար, այլ ոչ թե սպառազինությունների գնման համար։

14 Նոյեմբեր, 2026 16:25
Վեր