Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բրյուսելը հաստատել է Եվրոպայի թիմի կազմը, որը կարող է մասնակցել ռուս-ուկրաինական բանակցություններին, ինչի մասին օրերս Մոսկվա այցից հետո հայտարարել էին Սպիտակ տան բանագնացները։
Անտոնիու Կոշտայի խոսքով՝ եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են, որ բանակցություններին կմասնակցեն ԵՄ ղեկավարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։
«Բանակցություններում մեր սկզբունքներն ու դիրքորոշումը հայտնի են։ Եվ մեր թիմը կշարունակի գործել միասնականորեն և ԵՄ բոլոր անդամ պետությունների հետ համակարգմամբ», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

