Ախտանիշներ՝ նիհարել, շատ ջուր խմել, քնկոտ դառնալ, պատճառներ՝ ճարպակալում, սխալ սնունդ, սթրես. այսօր Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է Zarkerak - Ախտանիշներ՝ նիհարել, շատ ջուր խմել, քնկոտ դառնալ, պատճառներ՝ ճարպակալում, սխալ սնունդ, սթրես. այսօր Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է
Zarkerak Zarkerak - Ախտանիշներ՝ նիհարել, շատ ջուր խմել, քնկոտ դառնալ, պատճառներ՝ ճարպակալում, սխալ սնունդ, սթրես. այսօր Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է
Ախտանիշներ՝ նիհարել, շատ ջուր խմել, քնկոտ դառնալ, պատճառներ՝ ճարպակալում, սխալ սնունդ, սթրես. այսօր Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է

Ախտանիշներ՝ նիհարել, շատ ջուր խմել, քնկոտ դառնալ, պատճառներ՝ ճարպակալում, սխալ սնունդ, սթրես. այսօր Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եթե մարդը սկսում է նիհարել, շատ ջուր խմել, թույլ է, քնկոտ է դառնում, սրանք կարող են լինել շաքարային դիաբետի ախտանիշներ, իսկ պատճառներից են ճարպակալումը, սխալ սնունդը, նստակյաց կյաքը, սթրեսը և իհարկե ժառանգական նախատրամադրվածությունը: Այսօր՝ նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է: Zarkerak.am-ի հետ զրույցում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան ասաց, որ ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը երիտասարդանում է և արագ տարածվում։

«Պետք է հաշտ լինել մտքի հետ, որ շաքարային դիաբետը կենսակերպ է, իսկ բուժումից շատ բան է կախված. Պետք է ակտիվ լինել, չօգտագործել շաքար, ըմպելիքներ, քաղցրավենիք, նաև կարտոֆիլ, հաց, յուղոտ սնունդ, կամ գոնե քիչ քանակությամբ։ Եթե պացիենտը ինսուլին է ստանում, չի նշանակում, որ ինչ ուզի, կարող է ուտել»,-ասաց նա։

Աղաջանովան նշեց, որ եթե ծնողն ունի ՏԻՊ 2 դիաբետ, ապա երեխայի մոտ հիվանդությունը ախտորոշվելու մինչև 60 տոկոս հավանականություն կա, եթե երկու ծնողն էլ ունեն, ապա 90-100 տոկոս:

Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ երեխաներին տրամադրվող սննդի օրաբաժիններից արգելվել է տրանսճարպերի օգտագործումը, 2 անգամ նվազեցվել է շաքարի չափաքանակը, ավելացել են մրգերը և բանջարեղենը. «Նշված փոփոխություններն ուղղված են վաղ տարիքից առողջ սննդային վարքագծի ձևավորմանը։ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում և սոցիալական հարթակներում պարբերաբար հրապարակվում և տարածվում են առողջ սննդակարգի խթանմանը, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ շաքարային դիաբետի կանխարգելմանն ուղղված իրազեկման և տեղեկատվական նյութեր»,-հայտնեցին կառույցից։

Նշենք, որ 2024 թվականին բնակչության մահացության պատճառների կառուցվածքում շաքարային դիաբետը կազմել է 1.4 տոկոս, 2025-ին՝ 1․5 տոկոս։ 

2024 թվականին առաջին անգամ շաքարային դիաբետ է ախտորոշվել 15+ տարիքային խմբում 11152 անձի մոտ, 2025 թվականին՝ 11609, 0-14 տարեկան՝ 99 անձի մոտ, իսկ 2025-ին՝ 90: 15+ տարիքային խմբում 2024 թվականին շաքարային դիաբետով ընդհանուր հիվանդացությունը կազմել է 121386, 2025-ին՝ 125507, 0-14 տարիքային խմբում՝ 623, 2025-ին՝ 630:

14 Նոյեմբեր, 2026 11:18
Վեր