Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ը աշխատանքային այցով կլինի Կամբոջայի Թագավորությունում: Այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Վարչապետը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին:
Այցի շրջանակում նախատեսված են նաև վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ:


