Մեղքի բաժինն այդ ջահել տղերքին, ջահել կանանց ընտրակաշառքի գործի մեջ թաթախելն է. Ալեքսանյան Zarkerak - Մեղքի բաժինն այդ ջահել տղերքին, ջահել կանանց ընտրակաշառքի գործի մեջ թաթախելն է. Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Մեղքի բաժինն այդ ջահել տղերքին, ջահել կանանց ընտրակաշառքի գործի մեջ թաթախելն է. Ալեքսանյան
Մեղքի բաժինն այդ ջահել տղերքին, ջահել կանանց ընտրակաշառքի գործի մեջ թաթախելն է. Ալեքսանյան

Մեղքի բաժինն այդ ջահել տղերքին, ջահել կանանց ընտրակաշառքի գործի մեջ թաթախելն է. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ուզում եմ ևս մեկ անգամ ցավակցություն հայտնել մահացածի հարազատներին, ողբերգական դեպք է տեղի ունեցել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Ըստ Ալեքսանյանի՝ բողոքից մինչև շտապօգնության հասնելը 20 քանի րոպե է տևել. «Վստահ չեմ օրինակ, որ Ստեփանավանում կամ ՀՀ մյուս համայնքներում դրանից արագ է տեղի ունենում: Թող քննություն լինի, ամեն ինչը պարզվի: Երեկվանից «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, Սերժի ճակատի ներկայացուցիչները փորձում են այս մարդու մահն ինչ-որ քաղաքական էժան շահարկումների առիթ դարձնել, այս պահի դրությամբ թույլ տվեք խորհւրդ տալ նրանց, որ դա չանեն»:

Անդրադառնալով քաղբանտարկյալ լինելու ձևակերպմանը՝ Ալեքսանյանն ասաց. «Ով էր այդ տղային փող տվել, որ տաներ բաժաներ, եթե աշխատավարձ էր, Սամվել Կարապետյանն և նրա որդին ինչու չէին բաժանում: Բուկլետների համար անհնար է կանխիկով փող տալ, այն էլ ցուցակով մարդկանց: Մեղքի բաժինն այդ ջահել տղերքին, ջահել կանանց ընտրակաշռքի գործի մեջ թաթախելն է, որ ուրիշների ձեռքով փորձեն հանցագործություն անել: Թող այդ մեղքի բաժինը փորձեն գտնել նրանց մեջ, ովքեր այդ հանցագործությունների գլխավոր կազմակերպիչներն են, ովքեր այդ մեշոկներով փողերը բերել են, տվել են մարդկանց, ասել են՝ գնացեք բաժանեք, բայց իրենք անձամբ ու իրենց տղաներն այդ փողը երբեք չեն բաժանի, որ նման տեսանյութ իրենց տղերքի մասնակցությամբ չլինի»:

Ալեքսանյանը նշեց, որ ՏԻՄ-ին մասնակցելը չի նշանակում քեշով փող բաժանել:

11 Նոյեմբեր, 2026 16:34
Վեր