Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան. բոլոր միջոցները հաշված են. Հովհաննիսյան Zarkerak - Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան. բոլոր միջոցները հաշված են. Հովհաննիսյան
Zarkerak Zarkerak - Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան. բոլոր միջոցները հաշված են. Հովհաննիսյան
Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան. բոլոր միջոցները հաշված են. Հովհաննիսյան

Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան. բոլոր միջոցները հաշված են. Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան, հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականին»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Մենք հայտարարել էինք, որ այդ թաղման նպաստի փողը ուղղելու ենք թոշակների բարձրացմանը, բայց քանի որ մտահոգություններ հնչեցին և Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չի ընդունել, հետևաբար, այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ, ինչը տրամաբանական է»,- ասել է նախարարը:

Լրագրողի դիտարկմանը, թե չկան այլ լրացուցիչ միջոցներ, նախարարը պատասխանել է. «Չէ, չկան, հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականին»:

11 Նոյեմբեր, 2026 13:29
Վեր