Վթարներ, կառուցապատումներ, ապօրինություններ և կլիմա. «Վեոլիա Ջուր»-ը՝ ջրանջատումների մասին Zarkerak - Վթարներ, կառուցապատումներ, ապօրինություններ և կլիմա. «Վեոլիա Ջուր»-ը՝ ջրանջատումների մասին
Zarkerak Zarkerak - Վթարներ, կառուցապատումներ, ապօրինություններ և կլիմա. «Վեոլիա Ջուր»-ը՝ ջրանջատումների մասին
Վթարներ, կառուցապատումներ, ապօրինություններ և կլիմա. «Վեոլիա Ջուր»-ը՝ ջրանջատումների մասին

Վթարներ, կառուցապատումներ, ապօրինություններ և կլիմա. «Վեոլիա Ջուր»-ը՝ ջրանջատումների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում ջրանջատումների հիմնական պատճառը ջրատարների կամ համակարգի այլ ինժեներական կառույցների վթարներն են: Այս մասին Zarkerak.am-ին տեղեկացրեց «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ անդրադառնալով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հաճախակի ջրանջատումների պատճառների մասին հարցին:

Նշեցին, որ ընդհատումներն հաճախ անխուսափելի են դառնում նաև ներդրումային ծրագրերով իրականացվող վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև նոր կառուցված համակարգերը գործող ջրագծերին միացնելու պատճառով։

Ընկերությունից ընդգծում են, որ ջրամատակարարման խնդիրներ առաջանումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում, հատկապես Երևան քաղաքում և հարակից բնակավայրերում իրականացվող աննախադեպ կառուցապատումներով ու դրանց արդյունքում՝ ջրսպառողների թվի աճով:  

«Վիճակն ավելի է բարդանում վերջին տարիներին նկատվող անկանխատեսելի կլիմայական փոփոխությունների պատճառով, որոնք հանգեցնում են ջրաղբյուրների ջրատվության տարեցտարի նվազմանը: Տարբեր գիտական հետազոտությունների արդյունքներով՝ կլիմայի գլոբալ փոփոխությունը հանգեցնում է ստորերկրյա ջրերի հոսքի նվազմանը Հայաստանում և, մասնավորապես, Կենտրոնական հրաբխային բարձրավանդակի սահմաններում»,-ասվում է ընկերության պարզաբանման մեջ՝ ընդգծելով, որ 2013 թ.-ից մինչև 2025 թ.-ը ջրաղբյուրների ծախսը նվազել է ավելի քան 24%-ով:

Ընկերությունից ընդգծում են, որ սպասարկման բնակավայրերում «Վեոլիա Ջուրը» վարձակալության պայմանագրով ունի պարտադիր կապիտալ աշխատանքներ իրականացնելու պարտավորություն, որի շրջանակներում էլ առավել խնդրահարույց հասցեներում իրականացվում են ներդրումներ և փոխվում են ջրագծերը, ինչը տալիս է իր դրական արդյունքը։

Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանման ՀՀ-ում ջրի կորստի հիմնական պատճառները ջրամատակարարման ցանցի մաշվածությունն ու ապօրինություններն են, որոնց դեմ ընկերությունն աշխատում է երկու ուղղություններով. 1. սպասարկման տարածքներում իրականացնում է ջրաշինարարական աշխատանքներ՝ նորացնելով ջրագծերն ու բաշխիչ ցանցը,  2. պայքարում ապօրինությունների դեմ՝ բերելով դրանք օրինական դաշտ, ինչի շնորհիվ տարիների ընթացքում նվազել է համակարգում ջրի շարունակական կորուստը։ Ներկայացված տվյալների համաձայն իրացրած ռազմավարության և ներդրումային ծրագրերի հաշվին հնարավոր է դարձել ապահովել ջրի ֆիզիկական կորստի 101.71 մլն խմ կամ 16.44% կրճատում։ Միաժամանակ, առևտրային կորուստը նվազել է 61.23 մլն խմ-ով կամ 52.38%-nվ:

«Վեոլիա Ջուրը» վստահեցնում է, որ ջրի որակի լաբորատոր հսկողությունը կրում է պարբերական և անընդհատ բնույթ։ Ընկերության կենտրոնական և տարածքային լաբորատորիաների կողմից, սահմանված կարգի համաձայն, իրականացվում են նմուշառումներ ինչպես ջրաղբյուրներից ու կապտաժներից, այնպես էլ սնուցող մայրուղիներից և բաշխիչ ցանցի հանգուցային կետերից։

Սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է շուրջօրյա վերահսկողության ներքո, իսկ ստացված արդյունքները մշտապես գնահատվում են գործող նորմատիվ պահանջներին համապատասխան։ Հարկ է ընդգծել, որ խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ոչ միայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ- ն. օրենքով սահմանված կարգով այն մշտապես վերահսկվում է նաև պետական իրավասու մարմինների կողմից, որոնք իրականացնում են անկախ վերահսկողություն և արձանագրում են ցանկացած խախտում։

11 Նոյեմբեր, 2026 11:47
Վեր