Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարգեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի մահը:
«Ես ցավակցում եմ մահվան կապակցությամբ ընտանիքի հարազատներին, բայց և այնպես ճիշտ չէ քաղաքականացնել հարցը: Ես մեկ րոպե լռությամբ հարգելով Գևորգյանի մահը, էլ ավելի բարեկիրթ և զգայուն եմ գտնվում՝ չնայած հնչած արտահայտությանը, որ նա քաղբանտարկյալ է եղել, էլ ավելի զգայուն եմ գտնվում, քան դուք ձեր գործընկերոջ նկատմամբ»,-նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Ըստ Վարդանյանի՝ «Ուժեղ Հայաստան»-ի գործընկերները փորձում են քաղաքականացնել այդ հարցը, ինչը ճիշտ չէ. «Կարելի էր անուն-ազգանունը նշել: Մենք պետք է զգույշ լինենք և, ընդհանուր առմամբ, չի կարելի մահը քաղաքականացնել»:


