ՀՀ վարչապետն ու Չեռնոգորիայի նախագահը կարևորել են երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը Zarkerak - ՀՀ վարչապետն ու Չեռնոգորիայի նախագահը կարևորել են երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը
Zarkerak Zarkerak - ՀՀ վարչապետն ու Չեռնոգորիայի նախագահը կարևորել են երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը
ՀՀ վարչապետն ու Չեռնոգորիայի նախագահը կարևորել են երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը

ՀՀ վարչապետն ու Չեռնոգորիայի նախագահը կարևորել են երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Անթալիայում ընթացող COP31 Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հետագա զարգացման, տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ:

11 Նոյեմբեր, 2026 14:44
Վեր