Դավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները Zarkerak - Դավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Zarkerak Zarkerak - Դավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Դավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Դավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նոյեմբերի 9-10-ն անցկացվող ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակի» թվային հարցերով նախարարական առաջին հանդիպման շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև թվային անվտանգության և բարձր արտադրողականությամբ հաշվարկների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում անվտանգ և վստահելի թվային կապակցվածության վերաբերյալ մտադրությունների համատեղ հայտարարությանը՝ փոխանակված ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի և շվեդական զարգացման ֆինանսավորման Swedfund-ի միջև: Նամակի նպատակն է համագործակցել Հայաստանի հեռահաղորդակցության 5G ցանցերի անվտանգության, դիմակայունության և վստահելիության ամրապնդման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև EuroHPC համատեղ նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության և եվրոպական գերհամակարգչային ռեսուրսներին հասանելիության հնարավորություններին։

Կողմերը կարևորել են նշված ուղղություններով համագործակցության զարգացումը՝ Հայաստանի թվային ենթակառուցվածքների անվտանգության ամրապնդման և տեխնոլոգիական ներուժի ընդլայնման տեսանկյունից։

 

 

11 Նոյեմբեր, 2026 15:29
Վեր