Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեր ընդդիմությունը ծանր է տանում խաղաղությունը, ձեր քարոզը հիմնված չի եղել խաղաղության վրա, դա մեր օրակարգն է եղել, որի համար աշխատել ենք և աշխատում ենք առ այսօր»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով՝ ընդդիմությունն առավել ծանր է տանում խաղաղության արդեն իսկ բերած բոլոր այն բենեֆիտները, որոնցից ՀՀ-ն օգտվում է. «Այո, դեռևս չկա խաղաղության համաձայնագիրը, որի համար մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դա օր առաջ ստորագրվի, բայց մենք արդեն ունենք հնարավորություն առևտուր անելու, դեռ ԹՐԻՓՓ-ի չգործարկված պայմաններում մենք ունենք հնարավորություն արտահանելու դեպի Ադրբեջան և ներկրելու ապրանքներ: Դուք վազում եք գնացքի հետևից, գնացքը գնացել է, խաղաղությունն այստեղ է: Մեր քաղաքական թիմն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ համաձայնագիրը ստորագրվի»:


