Գյումրիում մեքենայի գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Zarkerak - Գյումրիում մեքենայի գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է
Zarkerak Zarkerak - Գյումրիում մեքենայի գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է
Գյումրիում մեքենայի գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Գյումրիում մեքենայի գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 17։50-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վերֆելի փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեռևս չպարզված հանգամանքներում պայթել է «Opel» մակնիշի ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։11-ին, մարել՝ 18։31-ին։ Երկու քաղաքացի հոսպիտալացվել է։

15 Նոյեմբեր, 2026 10:19
Վեր