Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև երրորդ և հաջորդ երեխայի՝ մինչև 6 տարեկան նպաստի նոյեմբեր ամսվա վճարման գործընթացը։ Այս մասին հայտնել է Միասնական սոցիալական ծառայությունը։
Նշվում է, որ անկանխիկ գործարքների դեպքում քաղաքացիներին տրամադրվում է 20 տոկոս հետվճար՝ մինչև 10 հազար դրամի չափով։
Հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի և ծառայությունների մատուցման կետերում քարտով վճարումներ կատարելու դեպքում։

