Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Լավ է, որ Քոչարյանի թիմակիցներն ասում են, որ խափանման միջոցի կրման պայմանները վատն են, բայց վատ է, որ ասում են՝ Քոչարյանի խափանման միջոցի կրման պայմաններն են վատը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Գալյանը նաև նշեց. «Անձն իր խափանման միջոցը կրում է մի խցում, որտեղ նախկինում մեկից ավելի անձինք են խափանման միջոցը կրել, այդ խուցը ունի 7-7.5 քառակուսի մետր տարածք, իսկ միջազգային չափանիշներով 4 մետր տարածքն արդեն բավարար է անձի համար: Մեզ ներկայացված դիմումում բողոքել էր, որ իր վերևի մահճակալն իրեն խանգարում է նստել, շարժվել և լույսի թափանցելիությանն է խանգարում, մենք ընդառաջ ենք գնացել այդ խնդրանքին և հանել ենք այդ մահճակալը: Պետք է լինեն այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան չոտնահարել անձի արժանապատվությունը և չհանգեցնել վատ վերաբերմունքի»:
Ըստ Գալյանի՝ կա մեկ ՔԿՀ, որտեղ վիճակը մյուսների համեմատ ավելի վատն է, դա «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է. «Մենք այս հիմնարկները հեղափոխությունից հետո չենք կառուցել, ստացել ենք վատ ժառանգություն նախկիններից: Այդ տարիների հետ համեմատած՝ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել»:

