Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասին Zarkerak - Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասին
Zarkerak Zarkerak - Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասին
Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասին

Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երբ Արսեն Գևորգյանին տարել են քրեակատարողական հիմնարկ, նա անցել է բժշկական հետազոտություն, որևէ խնդիր, գանգատ չի ունեցել։ Այդ օրն առավոտյան վատ է զգացել, սրտի կանգ է արձանագրվել, մարդը մահացել է։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուի մահվան դեպքին։

«Շատ եմ ցավում ամեն ինչի հետ կապված, բայց մեղադրել իշխանությանն այդ մարդու մահվան համար, կներեք, չէ՛, էլի, ժողովո՛ւրդ ջան, ամեն ինչին կա չափ ու սահման, այդ թվում՝ ընդդիմության էժան շահարկումներին»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով լրագրողներին Արսեն Գևորգյանի մահը քաղաքական շահարկման առարկա չդարձնել։

«Այս դեպքում, լա՛վ, «Ուժեղ Հայաստանի» թիմակիցներից մեկն է մահացել, բայց քրեակատարողական հիմնարկում օրական այլ մարդիկ են մահանում։ Այդ մարդկանց մահվան դեպքերին ինչո՞ւ չեք անդրադառնում։ Մարդիկ, ի վերջո, կյանքն ապրում են, առողջական խնդիրներ են ունենում, մեկի մոտ թոքերի անբավարարություն է, մեկի մոտ՝ սրտի անբավարարություն։ Քրեակատարողական հիմնարկներում մարդիկ են, չէ՞, մահանում, բա մյուս դեպքերի հետևից ինչո՞ւ չեք գնում։ Գիտե՞ք՝ ինչու չեք գնում: Մի պարզ պատճառով. որովհետև տակը քաղաքական թեմա չկա»,- ասաց պատգամավորը։

 

12 Նոյեմբեր, 2026 13:00
Վեր