Շտապօգնությունը ՔԿՀ մուտք է գործել 16 րոպե հետո. գործ ունենք դժբախտ պատահարի հետ. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Zarkerak - Շտապօգնությունը ՔԿՀ մուտք է գործել 16 րոպե հետո. գործ ունենք դժբախտ պատահարի հետ. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Zarkerak Zarkerak - Շտապօգնությունը ՔԿՀ մուտք է գործել 16 րոպե հետո. գործ ունենք դժբախտ պատահարի հետ. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Շտապօգնությունը ՔԿՀ մուտք է գործել 16 րոպե հետո. գործ ունենք դժբախտ պատահարի հետ. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Շտապօգնությունը ՔԿՀ մուտք է գործել 16 րոպե հետո. գործ ունենք դժբախտ պատահարի հետ. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Խոսքը շատ ցավալի դեպքի մասին է, ես կրկին ուզում եմ ցավակցել մահացողի հարազատներին, ընտանիքի անդամներին և հարազատներին»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքին՝ ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Ըստ Գալյանի՝ ժամանակագրական հաջորդականությամբ իրադարձություններն այլևս բացահայտված են. «Դա կատարվել է ոչ թե խոսակցությունների հիման վրա, այլ տեսախցիկի արձանագրմամբ: Տեսախցիկը ֆիքսել է, որ ծառայողը մոտեցել է խցին գանգատից հետո, որից հետո ծառայողը կանչել է բուժսպասարկում իրականացնող անձին, ով մտել է խուց, դրանից անմիջապես հետո կանչվել է շտապօգնություն և ըստ արձանագրված կանչի՝ շտապօգնությունը ՔԿՀ մուտք է գործել 16 րոպե հետո: Խնդրում եմ ընդդիմության ներկայացուցիչներին հետևել փաստերին: Շատ լավ է, որ ընդդիմությունն այսքան բարձրաձայն խոսում է մահվան դեպքի հետ կապված, դա մեզ ստիպում է շատ ավելի զգոն ու աչալուրջ լինել:

Վատ է, որ միայն մեկ մահվան դեպքով են խոսում, մենք բոլոր մահվան դեպքերով ենք անհանգստանում, սա տարվա ընթացքում չորրորդ մահվան դեպքն է: Իշեմիկ խնդրի հետ կապված անձը չի գանգատվել, բժշկական քարտերում համապատասխան գրանցումներ առկա չեն եղել: Դատական նիստի ընթացքում էլ առողջության հետ կապված նման խնդրի վերաբերյալ անձը որևէ նշում չի կատարել: Անձը ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում էլ չի բողոքել, ինքնազգացողությունը վատացել է հենց այդ օրը, հենց այդ ժամին: Մենք գործ ունենք դժբախտ պատահարի հետ»:

12 Նոյեմբեր, 2026 13:24
Վեր