Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Zarkerak - Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Zarkerak Zarkerak - Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին Մասիս կայարանի տներից մեկից գողություն կատարելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկությունը հաստատվեց։ Պարզվեց, որ նույն թաղամասի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, մոտ կես տարի առաջ, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, հրել-բացել է պատուհանն ու բնակարանից գողացել կենցաղային էլեկտրական սարքեր։

Տանտիրուհուց ընդունվեց հաղորդում, իսկ 35-ամյա տղամարդն ընդունեց արարքը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գողոնը հայտնաբերվել է ամբողջությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։ 

 

 

12 Նոյեմբեր, 2026 11:00
Վեր