Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում ինչպես եղել, այնպես էլ մնում է «Կիլիկիա» ավտոկայանը Zarkerak - Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում ինչպես եղել, այնպես էլ մնում է «Կիլիկիա» ավտոկայանը
Zarkerak Zarkerak - Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում ինչպես եղել, այնպես էլ մնում է «Կիլիկիա» ավտոկայանը
Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում ինչպես եղել, այնպես էլ մնում է «Կիլիկիա» ավտոկայանը

Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում ինչպես եղել, այնպես էլ մնում է «Կիլիկիա» ավտոկայանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վաղարշապատի համայնքապետարանից տեղեկացնում են, որ նախկինում գործող կարգով 203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն էր և շարունակելու է լինել այն։

«Միաժամանակ, ուսանողների տեղափոխումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Վաղարշապատի համայնքապետարանը համագործակցել է Երևանի քաղաքապետարանի հետ և ձեռք բերել համաձայնություն՝ ուսանողներ տեղափոխող՝ համապատասխան ցուցատախտակով երթուղին շարունակելու է գործել մինչև Մատենադարան։

Այսպիսով, ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը լինելու է Մատենադարանը։ Միաժամանակ, Մատենադարանի տարածքում ավտոբուսը չի կայանելու։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունը շարունակելու է գործել՝ ապահովելով Վաղարշապատից Երևան մեկնող ուսանողների համար ավելի հարմար երթևեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

12 Նոյեմբեր, 2026 11:23
Վեր