Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի վերաբերյալ քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան:
Այս մասին հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:15-ին, ադրբեջանցի զինվորը մտել էր Սյունիքի Շաքի գյուղ, կրակել տեղացի կնոջ ոտքին, նրա երեխաները ևս վնասվածքներ են ստացել:


