«Դուստր Մարիաննա» ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով Zarkerak - «Դուստր Մարիաննա» ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով
Zarkerak Zarkerak - «Դուստր Մարիաննա» ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով
«Դուստր Մարիաննա» ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով

«Դուստր Մարիաննա» ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 16 755 000 ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի նկատմամբ՝ սպառողների շահերը խախտող գործելակերպի համար։

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ ընկերության «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում կաթնային յուղի զանգվածային մասը չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Մասնավորապես՝ նշված ապրանքներում կաթնային յուղի զանգվածային մասը, համապատասխանաբար, կազմել է 2% և 1,2%, այն դեպքում, երբ կանոնակարգի պահանջներով այն պետք է կազմեր 50%-ից ոչ պակաս։

Ընկերությունն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը՝ հայտնելով, որ վերացրել է դրա հետևանքները։

Որոշումը հասանելի է այստեղ։

16 Նոյեմբեր, 2026 13:31
Վեր