Ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ Zarkerak - Ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ
Zarkerak Zarkerak - Ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ
Ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ

Ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինը մշտապես վիճաբանել է կնոջ հետ, ինչը պարբերաբար ուղեկցվել է ֆիզիկական և հոգեբանական բռնությամբ, սպանության սպառնալիքներով, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով:

Հերթական վիճաբանությունից հետո՝ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, ամուսինը սահմանափակել, ապա արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը՝ շարունակական հոգեբանական բռնության ենթարկելով նրան, իսկ երեխաներին դիտավորությամբ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք:

Բացի այդ, 2023 թվականի օգոստոսին և դեկտեմբերին ամուսինը ներսից կողպելով տան դուռը՝ դանակով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, քաշել մազերից՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության մի շարք մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

16 Նոյեմբեր, 2026 10:52
Վեր