Պաշտոնանկություններ Կառավարությունում Zarkerak - Պաշտոնանկություններ Կառավարությունում
Zarkerak Zarkerak - Պաշտոնանկություններ Կառավարությունում
Պաշտոնանկություններ Կառավարությունում

Պաշտոնանկություններ Կառավարությունում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Գևորգ Մանթաշյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշմանմեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին 2026 թվականի նոյեմբերի 30-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշմանմեջ:

23 Նոյեմբեր, 2026 18:50
Վեր