Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ձեր ընկերը բանտում ինֆարկտից է մահացել, 20 հոգի եկավ, խոսեց՝ սպանել եք, պայմանները, սա, նա, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին՝ կապված 2026 թվականի նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված, Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հետ։
Նա հորդորեց խոսել առարկայական և հարց բարձրացրեց, թե արդյոք նա օգնություն է խնդրե՞ է և չեն ցուցաբերե՞լ։
«Եթե ես վաղը բանտում մահանամ, սիրելի ընկերներ, ես ձեզ էս գլխից խնդրում եմ՝ էսպես չվարվեք ինձ հետ, էսպիսի բաներ չխոսեք, կամ մահվան հանգամանքները կառարկայացնեք և պատասխանատվության կենթարկեք, կամ էդպես չվարվեք իմ անվան և հիշատակի հետ»,- ասաց նա։
Արման Եղոյանը նշեց, որ նորմալ է, որ մարդիկ իրար թիրախավորում են, այդ կենդանիները իրար չեն թիրախավորում։ «Քաղաքական գործիչները իրար թիրախավորում են, դա մարդկային է»,- ասաց նա։


