Առաջարկվում է խստացնել 12-16 տարեկան երեխաների սեռական շահագործման համար պատասխանատվությունը Zarkerak - Առաջարկվում է խստացնել 12-16 տարեկան երեխաների սեռական շահագործման համար պատասխանատվությունը
Zarkerak Zarkerak - Առաջարկվում է խստացնել 12-16 տարեկան երեխաների սեռական շահագործման համար պատասխանատվությունը
Առաջարկվում է խստացնել 12-16 տարեկան երեխաների սեռական շահագործման համար պատասխանատվությունը

Առաջարկվում է խստացնել 12-16 տարեկան երեխաների սեռական շահագործման համար պատասխանատվությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովում քննարկվել է նախագիծ, որով առաջարկվում է սահմանել, որ երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ թրաֆիքինգի կամ շահագործման հանցագործություն կատարած անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով։

Նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ նոյեմբերի 17-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

«Քրեական օրենսգրքով ներկայումս պատասխանատվություն է նախատեսվում միայն մինչև 16 տարեկան անձանց սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների համար, մինչդեռ 16 տարին լրացած անձի՝ երեխայի սեռական ազատության առկայությունը դեռևս չի նշանակում, որ նա կարող է ներգրավվել իր համար վտանգ ներկայացնող այնպիսի գործունեության մեջ, ինչպիսին է պոռնկությունը, քանի որ պոռնկությունը վնասում է երեխայի բարոյականությունը, առողջությունն ու լիարժեք զարգացումը։

Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխաների ծառայություններից օգտվելու համար։

Նախագծով նախատեսվում է նաև առավել ծանր պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ անձն օգտվում է 12-16 տարեկան տուժողի՝ այդպիսի ծառայություններից»,- ասաց նա։

Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։

17 Նոյեմբեր, 2026 16:19
Վեր