Կտրիճ Ներսիսյանը, երբ ընտրեց կաշառակերների, ինքնիշխանության թշնամիների կողմը՝ դադարեց լինել Ամենայն Հայոց. Ռուբինյան Zarkerak - Կտրիճ Ներսիսյանը, երբ ընտրեց կաշառակերների, ինքնիշխանության թշնամիների կողմը՝ դադարեց լինել Ամենայն Հայոց. Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Կտրիճ Ներսիսյանը, երբ ընտրեց կաշառակերների, ինքնիշխանության թշնամիների կողմը՝ դադարեց լինել Ամենայն Հայոց. Ռուբինյան
Կտրիճ Ներսիսյանը, երբ ընտրեց կաշառակերների, ինքնիշխանության թշնամիների կողմը՝ դադարեց լինել Ամենայն Հայոց. Ռուբինյան

Կտրիճ Ներսիսյանը, երբ ընտրեց կաշառակերների, ինքնիշխանության թշնամիների կողմը՝ դադարեց լինել Ամենայն Հայոց. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր բոլոր պլանները բացահայտ են, և ես կարծում եմ, որ Կտրիճ Ներսիսյանն ամենամեծ թշնամին է կաթողիկոսության ինստիտուտի, որովհետև ինքն իր գործունեությամբ հասցրել է նրան, որ մի գահ, որը կոչվում է Ամենայն Հայոց գահ, ժողովրդի առնվազն կեսն այդ զբաղեցնողին համարում է այդ գահին չհամապատասխանող»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանի խոսքով՝ Կտրիճ Ներսիսյանն ամենայն հայոց չի. «Ինքն ամենայն Ուժեղ Հայաստանոց, Հայաստան խմբակցությունանոց, Քոչարյանոց, բայց ինքն ամենայն հայոց չի, սա ինքնին արդեն խնդիր է: Ինքը երբ ընտրեց կաշառակերների, կաշառատուների, ժողովրդավարության և ինքնիշխանության թշնամիների կողմը, այդ կետից սկսած դադարեց լինել ամենայն հայոց, ինքը պետք է ազատի այդ գահը: Մենք չենք ուզում, որ Կաթողիկոսի գահը զբաղեցնի ՔՊ-ին հարող Կաթողիկոս, մենք ուզում ենք այդ գահը զբաղեցնի մարդ, որի աշխատանքն է ծառայել Աստծուն և ժողովրդին, այլ ոչ բոլոր բարեկամներին նշանակի եպիսկոպոս, արքեպիսկոպոս և այսպես շարունակ, կամ ինչ-որ բիզնեսմենների նկարներ կախի Վեհարանում: Ինքը պետք է մտածի այս ժողովրդին իր պառակտիչ  ներկայությունից ազատելու մասին»:

17 Նոյեմբեր, 2026 13:38
Վեր